Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը սպառնացել է պատժել իսպանական ակումբներին և նրանց խաղացողներին, եթե մրցաշրջանի վերսկսման դեպքում նրանք հրաժարվեն մասնակցել խաղերին: Առաջնությունը ներկայումս դադարեցված է կորոնավիրուսի պատճառով, բայց Տեբասը վստահություն է հայտնել, որ մրցաշրջանն ավարտվելու է:
«Ի՞նչ է կպատահի, եթե խաղացողը կամ ակումբը հրաժարվեն խաղալ: Ակումբի համար նախնական տուգանքը տեխնիկական պարտություն է: Եթե մեզ ասեն, որ մենք կարող ենք խաղալ, բայց թիմը հրաժարվում է, ապա նրանց հետ կվարվեն այնպես, ինչպես հիմա: Նմանապես, եթե խաղացողը հրաժարվի դաշտ մտնել, նրա նկատմամբ կիրառվեն պատժամիջոցներ:
Կորուստնե՞ր մրցաշրջանը վաղաժամ ավարտելու դեպքում: Մոտ 1 միլիարդ եվրո: Առանց հանդիսատեսի հանդիպումներում մենք կկորցնենք 350 միլիոն եվրո», — մեջբերում է Տեբասին AS-ը:
Ապրիլի 24-ին մրցաշրջանը պաշտոնապես վաղաժամ ավարտվեց Նիդերլանդներում՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Չեմպիոնությունը չի խաղարկվի, ոչ մի թիմ չի լքի կամ համալրի Էրեդիվիզին։