Բելառուսական «Նեմանի» հարձակվող Գեղամ Կադիմյանն ասել է որ իր թիմի հաղթանակը և իր գոլը «Էներգետիկ-ԲԳՈւ» թիմի դեմ խաղում նվիրում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:
Հանդիպումը կայացավ ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին, Գրոդնո քաղաքում և ավարտվեց 3-0՝ հօգուտ տանտերերի: Կադիմյանը 66-րդ րոպեին դարձավ հանդիպման առաջին գոլի հեղինակը:
«Այսօր թիմի մրցաշարային դիրքերն բարելավվելոււ համար շատ կարևոր էր հաղթել, մենք ուրախ ենք, որ կարողացանք հասնել այդ նպատակին: Եվ ես կցանկանայի նվիրել այս հաղթանակը և իմ գոլը 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցին», — ասել է Կադիմյանը Sport24-ի թղթակից Արարատ Մամբրեյանին տված հարցազրույցում:
«Նեմանը» վաստակել է 8 միավոր և բարձրացել 8-րդ հորիզոնական: «Էներգետիկ-ԲԳՈւ»-ն իր ակտիվում ունի 9 միավոր և 7-րդ տեղում է: