Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության հասավ «Վեստ Հեմի» նկատմամբ։
Մերսիսայդցիների կազմում հանդիպման հաշիվը 60-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Իսակը։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտը լքեց «մրճահարների» կիսապաշտպան Լուկաս Պակետան։
90+2-րդ րոպեին Կոդի Գակպոն մեծացրեց «կարմիրների» առավելությունը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։
Այսպիսով, Առնե Սլոթի գլխավորած թիմը ընդհատեց բոլոր մրցաշարերում երեքխաղյա պարտությունների շարքը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































