Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ.
«Այսօր հայերի ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Մարդկության դեմ կատարված ամենասարսափելի ոճրագործություններից մեկի արդյունքում 1.5 մլն հայ է սպանվել, իսկ շատերը ստիպված են եղել փախչել երկրից:
Հիշում և սգում ենք»,- գրել է անվանի թենիսիստը: