Ըստ Cadena SER-ի ՝ կատալոնոկանա Բարսելոնայի լեգենդ Լեոնել Մեսսին նախընտրում է, որպեսզի կատալոնական գրանդը վերադարձնի Նեյմարին, ով հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում:
Աղբյուրը պնդում է, որ Մեսսին դեմ չէ նաև իր հայրենակից, «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերին, սակայն նախապատվությունը տալիս է Նեյմարի վերադարձին:
Սակայն, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ամռանը «Բարսելոնա» տեղափոխության դեպքում պետք է աշխատավարձի զգալի նվազեցման գնա։ Mundo Deportivo-ն գրում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը կկորցնի 30 միլիոն եվրո, եթե միանա «Բարսելոնային»։
Նախորդ ամառ Նեյմարը շատ մոտ էր կատալոնական ակումբ վերադարձին, սակայն կողմերը վերջնական համաձայնության գալ չկարողացան։ Ներկա պահին Նեյմարը տարեկան վաստակում է 50 միլիոն եվրո՝ ներառյալ Քաթարի ազգային բանկի հովանավորչությունից եկած գումարները։ Մինչդեռ «Բարսելոնա» վերադարձի դեպքում տարեկան նա 20 միլիոն եվրո կվաստակի։