«Բարսելոնայի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը բացակայել է երեկ՝ նոյեմբերի 20-ին, կայացած թիմի մարզումից։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստը մարզումը բաց է թողել անձնական պատճառներով։ Ակումբը անգլիացուն թույլտվություն է տվել դա անելու համար։ Ակնկալվում է, որ նա այսօր արդեն կվերադառնա հիմնական խմբին։
Շաբաթ՝ նոյեմբերի 22-ին, «կապտանռնագույնները» Լա լիգայի 13-րդ տուրում առաջին անգամ խաղ կանցկացնեն վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտում՝ ընդունելով Բիլբաոյի «Ատլետիկը»։
Ռեշֆորդը ընթացիկ մրցաշրջանում կատալոնացիների կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։



























































