«Էլ Կլասիկոյում» կրած պարտությունը իր հետքն է թողել «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի վրա։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
18-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հասցեին կոշտ մեկնաբանություններ էր արել «սերուցքայինների» դեմ խաղից առաջ, որն ավարտվեց մադրիդցիների 2:1 հաշվով տարած հաղթանակով։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Սանտիագո Բեռնաբեուում» կրած պարտությունից հետո Յամալը և նրա շրջապատը որոշել են կրճատել իրենց հրապարակային ելույթները և սոցիալական ցանցերում ակտիվությունը։
Նշվում է նաև, որ երիտասարդ աստղի վրա մեծ ազդեցություն է ունեցել Նիկի Նիկոլի հետ բաժանումը, ինչը հեշտ չի եղել նրա համար։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 11 խաղ՝ խփելով 6 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։

























































