Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման, որն այժմ հանդես է գալիս սաուդական «Ալ-Իթիհադի» կազմում, խոսել է մայրդրիդյան ակումբ հնարավոր վերադարձի մասին։
«Եթե Ֆլորենտինո Պերեսը դեռ «Ռեալում» է, ապա իմ վերադարձը դեռ կարող է կայանալ։ Ես երբեք չեմ կարող մերժել Պերեսին։ Ես մադրիդիստ եմ, դա զգում եմ իմ հոգում։ Մադրիդը դեռ իմ քաղաքն է։ Կտեսնենք, թե ինչ կլինի», — Diario AS-ը մեջբերում է Բենզեմայի խոսքերը։
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում և խփել 5 գոլ։ Հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «Ալ-Իթիհադի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Հիշեցնենք, որ Բենզեման «Ոսկե գնդակը» նվաճել է «Ռեալ» կազմում։


























































