«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը մեկնաբանել է ԱԱ-2026-ի ընտրական փուլի շրջանակում Իտալիայի հավաքականի նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը (4:1): Նորվեգացի հարձակվողը խոստովանել է, որ «Սկուադրա Աձուրայի» պաշտպան Ջանլուկա Մանչինիի պահվածքն իրեն լրացուցիչ մոտիվացիա է հաղորդել:
Նորվեգական TV 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հոլանդը պատմել է.
«Երբ հաշիվը 1:1 էր, Մանչինին սկսեց դիպչել հետույքիս: Ես մտածեցի՝ «Ի՞նչ ես անում»: Անկեղծ ասած, մի փոքր զայրացա և նրան ասացի. «Շատ շնորհակալություն մոտիվացիայի համար: Արի՛ խաղանք, գրողը տանի»:
Դրանից հետո ես երկու գոլ խփեցի, և մենք հաղթեցինք 4:1 հաշվով: Այնպես որ, հիանալի է: Շատ շնորհակալ եմ նրան դրա համար»:
Հավելենք, որ Նորվեգիայի հավաքականը, հաղթելով ընտրական փուլի բոլոր 8 խաղերում, 21-րդ դարում առաջին անգամ նվաճեց Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Իտալիայի հավաքականը ստիպված կլինի պայքարը շարունակել անցումային հանդիպումներում:
























































