Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն Instagram-ի իր բաժանորդներին պատմել է 2006 թվականի աշխարհի չեմպիոնների մասնակցությամբ բարեգործական միջոցառման մասին:
«Ես շատ ուրախ և հպարտ եմ տեղեկացնելու ձեզ, որ 2006 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում չեմպիոն դարձած իմ գործընկերների հետ միասին և շնորհիվ ձեր ունեցած ներդրման, մենք չորս շտապօգնության մեքենա ենք գնել և նվիրել Իտալիայի Կարմիր խաչին:
Դրանք գերժամանակակից, նոր տեխնիկայով հագեցած մեքենաներ են, իսկ համաճարակից հետո դրանք կարող են օգտագործվել նաև նորմալ ռեժիմով:
4-ը՝ դա Իտալիայի հավաքականի տիտղոսների քանակն է աշխարհի առաջնություններում», — գրել է Դել Պիերոն: