«Բարսելոնան» 4։0 հաշվով ջախջախեց Մադրիդի «Ռեալին» «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտում կայացած «Կլասիկոյում»՝ ևս մեկ համոզիչ հաղթանակ տանելով և մեծացնելով իր առավելությունը Liga F-ի մրցաշարային աղյուսակում։
Խաղի հերոսը վնասվածքից հետո մեկնարկային կազմ վերադարձած Էվա Պայորն էր, ով դարձավ դուբլի հեղինակ (15-րդ և 30-րդ րոպեներ)։
Հանդիպման սկիզբը բուռն էր․ Ալեքսիա Պուտելյասի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ «Ռեալի» կազմում Լինդա Կայսեդոյի փոխանցումից հետո Ֆելերի հարվածը նույնպես դիպավ դարպասաձողին։

Երկրորդ կեսում, երբ տեմպը թեթևակի իջել էր, 75-րդ րոպեին «Բարսելոնայի» դարպասապահ Կատա Կոլը հետ մղեց Վեյրի իրացրած 11-մետրանոցը, ինչը կարևոր դեր ունեցավ հաշիվը պահպանելու գործում։
Հանդիպման վերջնամասում «Բարսելոնան» ևս երկու գոլ խփեց ավելացված ժամանակում։ Սիդնեյը 91-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3։0։ Այտանան 93-րդ րոպեին Մապիի փոխանցումից հետո ձևակերպեց վերջնական 4։0 հաշիվը։
Այս վճռական հաղթանակից հետո «Բարսելոնայի» առավելությունը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ հասավ յոթ միավորի Liga F-ի մրցաշարային աղյուսակում։



























































