Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի պատրաստվում ժամանակից շուտ հեռանալ ակումբից։ Ինչպես հայտնում է COPE-ը, նա կշարունակի ղեկավարել թիմը առնվազն մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2029 թվականը։
Աղբյուրի տվյալներով՝ Պերեսը մտադիր չէ լքել «արքայական» ակումբը, քանի դեռ չի իրականացրել իր բոլոր ծրագրերը, որոնց թվում է նաև «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի ամբողջական վերակառուցումը։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ղեկավարն առաջիկա տարում պատրաստվում է հրաժեշտ տալ «Ռեալին»։
Իսպանացի գործարարը զբաղեցրել է «Ռեալի» նախագահի պաշտոնը 2000-ից 2006 թվականներին։ 2009 թվականին նա կրկին վերադարձել է այդ պաշտոնին։ Պերեսի ղեկավարության շրջանում «սպիտակները» նվաճել են 37 տիտղոս, որոնց թվում՝ յոթ անգամ Չեմպիոնների լիգան։



























































