Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում պարտության մատնեց Անգոլայի ընտրանուն (2:0)։
«Ալբիսելեստեի» կազմում մեկական գոլ խփեցին Լաուտարո Մարտինեսը և թիմի ավագ Լիոնել Մեսսին՝ համապատասխանաբար 43-րդ և 82-րդ րոպեներին։ Հատկանշական է, որ Լաուտարոն գոլի հեղինակ դարձավ Մեսսի փոխանցումից, իսկ Մեսսին՝ Լաուտարոյի փոխանցումից։
Հիշեցնենք, որ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը ավելի վաղ որակավորվել էր աշխարհի 2026 թվականի առաջնությանը։ Որակավորման 18 տուրերից հետո Արգենտինան 38 միավորով զբաղեցրեց առաջին տեղը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
























































