Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը Կրիշտիանու Ռոնալդուի հեռացումը ֆուտբոլի աշխարհի առաջնության (ԱԱ-2026) ընտրական փուլում Իռլանդիայի դեմ խաղում համարել է դժբախտ և պատահական իրավիճակ։
Հինգերորդ տուրի շրջանակում Պորտուգալիան Դուբլինում պարտվեց Իռլանդիային 0:2 հաշվով։ Հավաքականի ավագ Ռոնալդուն հեռացվեց խաղադաշտից՝ մրցակցի պաշտպան Դարա Օ’Շիին արմունկով հարվածելու համար։ Սա 40-ամյա Ռոնալդուի առաջին կարմիր քարտն էր ազգային հավաքականի կազմում անցկացրած ողջ կարիերայի ընթացքում։
«Կրիշտիանուի նման խաղացողը մշտապես ներխուժում է տուգանային հրապարակ և մշտապես գտնվում է պաշտպանների հետ սերտ կոնտակտի մեջ։ Նրան երբեմն դժվար է խուսափել բախումներից։ Այդ դրվագում միտումնավոր կոպտություն չկար․ պարզապես դժբախտ պատահար էր։ Տեսագրությունում այն ավելի վատ տեսք ուներ, քան իրականում խաղադաշտում։ Սա Կրիշտիանուի առաջին հեռացումն է հավաքականում։ Ապրում ենք իսկապես անսովոր դեպք»,- Մարտինեսի խոսքն է մեջբերում Record-ը։
Ռոնալդուն չի կարողանա մասնակցել նոյեմբերի 16-ին Պորտուում կայանալիք F խմբի վերջին տուրի՝ Հայաստանի հավաքականի դեմ հանդիպմանը։
























































