ՖԻՖԱ-ն ներկայացրել է Պուշկաշի մրցանակի հավակնորդներին, որը շնորհվում է տարվա ամենագեղեցիկ գոլի հեղինակին։
Խոսքը 2024 թ. օգոստոսի 11-ից մինչև 2025 թ. օգոստոսի 2-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի մասին է։
Քվեարկությունը մեկնարկել է այսօր և կավարտվի դեկտեմբերի 3-ին։ Հղումը՝ այստեղ։
Ինչպես անցյալ տարի, հաղթողը կորոշվի երկրպագուների և ՖԻՖԱ-ի լեգենդների ժյուրիի ձայների 50/50 հարաբերակցությամբ։
Պուշկաշի մրցանակի հավակնորդները
- Ալերրանդո – «Վիտորիա» ընդդեմ «Կրուզեյրու», 2024 թվականի օգոստոսի 19
- Ալեսանդրո Դեյոլա – «Կալյարի» ընդդեմ «Վենեցիա», 2025 թվականի մայիսի 18
- Պեդրո դե լա Վեգա – «Կրուս Ասուլ» ընդդեմ «Սիեթլ Սաունդերս», 2025 թվականի հուլիսի 31
- Սանտյագո Մոնտիել – «Ինդեպենդիենտե» ընդդեմ «Ինդեպենդիենտե Ռիվադավիա», 2025 թվականի մայիսի 11
- Ամր Նասեր – «Ալ-Ահլի» ընդդեմ «Ֆարկո», 2025 թվականի ապրիլի 17
- Կարլոս Օրանտիա – «Քերետարո» ընդդեմ «Ատլաս», 2025 թվականի ապրիլի 16
- Լուկաս Ռիբեյրո – «Մամելոդի Սանդաունս» ընդդեմ «Բորուսիա» Դորտմունդ, 2025 թվականի հունիսի 21
- Դեկլան Ռայս – «Արսենալ» ընդդեմ «Ռեալ Մադրիդ», 2025 թվականի ապրիլի 8
- Ռիզի Ռիդո – «Պերսիջա Ջակարտա» ընդդեմ «Արիմա», 2025 թվականի մարտի 9
- Կևին Ռոդրիգես – «Կասըմփաշա» ընդդեմ «Ռիզեսփոր», 2025 թվականի փետրվարի 9
- Լամին Յամալ – «Էսպանյոլ» ընդդեմ «Բարսելոնա», 2025 թվականի մայիսի 15

























































