Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածք է ստացել Ֆրանսիայի ազգային հավաքականի ճամբարում՝ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի առաջիկա խաղերին նախապատրաստվելիս։ 23-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել «եռագույնների» մարզումը։
Լրագրող Ֆաբրիս Հոքինսի տեղեկությամբ՝ կիսապաշտպանը վնասել է ազդրի մկանը և չի կարողանա մասնակցել Ուկրաինայի դեմ առաջիկա խաղին։ Դիդիե Դեշամն արդեն հրավիրել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամին՝ բացը լրացնելու համար։
Ֆրանսիա — Ուկրաինա հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երևանի ժամանակով 23:45-ին։
Երեք օր անց ֆրանսիացիները կխաղան իրենց հաջորդ մրցակցի՝ Ադրբեջանի հետ։ Կամավինգայի վնասվածքի բարդության աստիճանի վերաբերյալ դեռևս ճշգրիտ տեղեկություններ չկան։

























































