Բրազիլացի հարձակվող Էնդրիկը շուտով կհեռանա Մադրիդի «Ռեալից»։ Երիտասարդ ֆուտբոլիստը խաղային պրակտիկայի կարիք ունի և պատրաստվում է վարձավճարով միանալ ֆրանսիական «Լիոնին»։
Globo Esporte-ի տեղեկություններով՝ «Ռեալը» և «Լիոնը» արդեն աշխատում են համաձայնագրի վրա։ Անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես սպասվում է, կստորագրվեն մինչև 2025 թվականի վերջը։ 19-ամյա ֆուտբոլիստի շրջապատը արդեն զբաղվում է Ֆրանսիայում բնակարան գտնելու հարցով։
Հարկ է նշել, որ Էնդրիկը ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ՝ Լա Լիգայի 11-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղում։ Նա հայտնվել է խաղադաշտում խաղի վերջին րոպեներին, երբ «սերուցքայինները» առաջ էին 3։0 հաշվով։ Հանդիպումն ավարտվել է 4։0 հաշվով։ Transfermarkt-ը Էնդրիկի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։




























































