Իսպանիայի ռասիզմի և քսենոֆոբիայի օբսերվատորիայի (OBERAXE) նոր զեկույցի համաձայն՝ իսպանական սոցիալական ցանցերում հայտնաբերված ռասիստական վիրավորանքների շուրջ 60 տոկոսը ուղղված է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալի հասցեին։ Սա երկու անգամ ավելի շատ է, քան Վինիսիուս Ժունիորի դեմ հարձակումները։ Այս մասին հաղորդում է El País-ը։
Ռասիստական հարձակման ամենամեծ ալիքը եղել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության օրերին, երբ Յամալը դարձել է կոպիտ վիրավորանքների թիրախ, այդ թվում՝ նրան անվանել են «ոչ օրինական ներգաղթյալ»։
Սակայն այս դեպքերը մեկանգամյա չեն. դրանք արտացոլում են Իսպանիայում շարունակվող ռասիստական վերաբերմունք՝ ուղղված մարդկանց ծագման, մաշկի գույնի և մշակութային ինքնության դեմ։ Չնայած նրան, որ Յամալը ծնվել է Իսպանիայում և ունի իսպանական քաղաքացիություն, սոցիալական մեդիայում նրան շարունակում են առանձնացնել մարոկկյան և աֆրիկյան արմատների պատճառով։
Այս մրցաշրջանում Լամին Յամալը «Բարսելոնայի» կազմում արդեն անցկացրել է 10 հանդիպում, որոնցում հեղինակել է 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։



























































