Մադրիդի «Ռեալը» շարունակում է դիտարկել «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդին ձեռք բերելու տարբերակը։
El Gol Digital-ի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի հրաժարվել նորվեգացուն սպիտակ մարզաշապիկով տեսնելու մտքից և պատրաստ է այս անգամ զգալի փոփոխություններ կատարել թիմում։
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողի տրանսֆերը գնելու համար Մադրիդը կարող է բաժանվել Վինիսիուս Ժունիորից։ Նշվում է, որ Հալանդը բաց է «Ռեալ» տեղափոխվելու համար, սակայն չի ցանկանում խաղալ բրազիլացու կողքին։
Մադրիդը հույս ունի ձևավորել աստղային հարձակման զույգ՝ Մբապեի և Հալանդի մասնակցությամբ։ Նորվեգացի ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 13 խաղ՝ խփելով 17 գոլ։
























































