«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել թիմի իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիայի վնասվածքի վերաբերյալ․ նրա մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք։
«Ֆուտբոլիստը կկրի պաշտպանիչ դիմակ, և նրա մասնակցությունը «Սելտայի» դեմ առաջիկա խաղին կգնահատվի ավելի ուշ»,– նշված է կատալոնական ակումբի հաղորդագրությունում։
Գարսիան վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի չորրորդ տուրի «Բրյուգեի» դեմ կայացած հանդիպման ժամանակ (3-3)։
Լա Լիգայի 12-րդ տուրի «Սելտա» – «Բարսելոնա» հանդիպումը նախատեսված է կիրակի՝ նոյեմբերի 9-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։



























































