«Լիվերպուլի» նախկին պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ով անցյալ ամառ տեղափոխվել է «Ռեալ», ուղերձ է թողել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված Դիոգու Ժոտային։
Տրենտը պորտուգալացու պատվին կանգնեցված հուշահամալիրի մոտ դրել է կարմիր և սպիտակ ծաղիկների փունջ, կարմիր գեյմփադ և գրություն։
«Իմ ընկեր Դիոգու, մենք շատ ենք կարոտում քեզ և դեռևս ջերմորեն սիրում ենք։ Քո և Անդրեի հիշատակը հավերժ կմնա մեզ հետ։
Ես ժպտում եմ ամեն անգամ, երբ մտածում եմ քո մասին, և միշտ կհիշեմ այն հիանալի ժամանակները, որոնք միասին անցկացրել ենք։ Կարոտում եմ քեզ ամեն օր, իմ ընկեր», — ասվում է Ալեքսանդր-Առնոլդի ուղերձում։
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, «Ռեալը» կմրցի «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի խաղում։ Խաղը կկայանա «Էնֆիլդում»։




























































