«Բարսելոնայի» 18-ամյա իսպանացի հարձակվող Լամին Յամալը գոլի հեղինակ է դարձել Լա Լիգայի 11-րդ տուրի «Էլչեի» դեմ խաղում (3:1)։
Երիտասարդ ֆուտբոլիստն այժմ ունի 17 գոլ Լա Լիգայի 80 խաղում։ Opta-ի տվյալներով՝ 21-րդ դարի սկզբից ի վեր միայն Կիլիան Մբապեն է ավելի շատ գոլ խփել եվրոպական թոփ-5 լիգաներում մինչև 19 տարեկան դառնալը․ ֆրանսիացու հաշվին կա 23 գոլ։
Այնուամենայնիվ, Յամալը դեռ ժամանակ ունի գերազանցելու Մադրիդի «Ռեալի» ներկայիս աստղի ցուցանիշը, քանի որ նա 19 տարեկան կդառնա հաջորդ տարվա հուլիսին։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բլաուգրանայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 9 խաղում խփել է 4 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
























































