«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կատալոնական ակումբի ղեկավարությանը կանգնեցրել է փաստի առաջ։ Նրա պաշտոնավարումը «կապտանռնագույնների» կազմում կարող է ավարտվել արդեն 2026 թվականի ամռանը, հաղորդում է Don Balon-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետը նախագահ Ժոան Լապորտային տեղեկացրել է, որ մտադիր չէ մնալ ակումբում 2026/27 մրցաշրջանից հետո և խորհուրդ է տվել նրան հիմա սկսել մտածել իրեն փոխարինող գտնելու մասին։
Նշվում է, որ Ֆլիկը շարունակում է լիովին ներգրավված լինել նախագծում, բայց եթե թիմը չկարողանա հասնել իր նպատակներին, նա կնախընտրի հեռանալ, քան սպասել իր պաշտոնանկությանը։
Գերմանացին ընդգծել է, որ ինքը բարձր է գնահատում «Բարսելոնան» և չի ցանկանում կրկնել Գերմանիայի հավաքականի հետ ունեցած դառը փորձը։ Եթե թիմը չկարողանա առաջընթաց ցույց տալ մրցաշրջանի ընթացքում, Ֆլիկը պատրաստ է վաղաժամկետ լքել իր պաշտոնը։
Լապորտան, իր հերթին, արդեն սկսել է դիտարկել հավանական թեկնածուների։ 2024 թվականի մայիսին Ֆլիկը ստանձնեց «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նրա գլխավորությամբ կատալոնացիները նվաճեցին Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը, ինչպես նաև հասան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։



























































