Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում երկամարտի 321 կգ արդյունքով` Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունն անդրադարձել է մեր մարզիկի հաջողությանը։




























































