«Բարսելոնան» ընդունել է Լա Լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (1:2), սակայն թիմում վստահ են, որ կարող էին ավելի լավ արդյունք գրանցել նույնիսկ մրցակցի խաղադաշտում։ Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն։
Աղբյուրի համաձայն՝ խաղից անմիջապես հետո «Բարսելոնայի» հանդերձարանում թիմի առաջատարներից մեկը բարձրաձայն հայտարարել է. «Թող վայելեն։ Սա վերջին անգամն է, երբ նրանք մեզ կհաղթեն այս մրցաշրջանում»։
Չնշելով խոսքերի հեղինակին՝ աղբյուրը ընդգծում է, որ այդ ֆուտբոլիստը սովորաբար նման հայտարարություններ չի անում։ Նրա խոսքերը ոգեշնչել են թիմակիցներին, որոնք վստահ են, որ կվերականգնեն իրենց լավագույն մարզավիճակը և շուտով կամրապնդեն իրենց դիրքերը։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի հաջորդ «Էլ Կլասիկոն» կկայանա 2026 թվականի մայիսի 10-ին՝ 35-րդ տուրում։



























































