Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել ընթացիկ մրցաշրջանում։ 19-ամյա բրազիլացին խաղաժամանակի կարիք ունի և, ամենայն հավանականությամբ, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա «արքայական» ակումբից։
Հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ «Լիոնը» արդեն բանակցություններ է սկսել Էնդրիկի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Ֆրանսիական ակումբը ցանկանում է բրազիլացի հարձակվողին վարձակալական հիմունքներով ձեռք բերել մրցաշրջանի երկրորդ կեսին։
Ռոմանոն ընդգծել է, որ «Լիոնը» արդեն ներկայացրել է իր մարզական նախագիծը Էնդրիկին։
Հարկ է նշել, որ Transfermarkt պորտալը երիտասարդ բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսը։




























































