Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային երրորդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից։
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երևանի ժամանակով 18:00-ին, երիտասարդների պայքարում մրցահարթակ դուրս կգան 71 կգ քաշայիններ Տիգրան Կարապետյանը և Նարեկ Գրիգորյանը։
Մինչև 23 տարեկանների պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը (71 կգ), որը մրցահարփակ դուրս կգա Երևանի ժամանակով 20:00-ին։
Ծանրորդների ելույթներին կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ։




























































