«Բարսելոնան» ակումբի պաշտոնական կայքում հայտնել է թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու և իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյի վերադարձի մասին։
Երեկ՝ հոկտեմբերի 29-ին երկու ֆուտբոլիստներն էլ լիարժեք մարզում են անցկացրել «կապտանռնագույնների» առաջին խմբի կազմում՝ նախապատրաստվելով Լա Լիգայի 11-րդ տուրի «Էլչեի» դեմ հանդիպմանը, որը կկայանա կիրակի՝ նոյեմբերի 2-ին։
Հարկ է նշել, որ Լևանդովսկին և Օլմոն վերջին անգամ «Բարսելոնայի» կազմում հանդես են եկել հոկտեմբերի 5-ին և այդ ժամանակից ի վեր բաց են թողել երեք հանդիպում։ Ֆուտբոլիստները վնասվածքներ էին ստացել այս ամիս անցկացված միջազգային հավաքների ընթացքում։




























































