Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը խնդրել է իր գործակալին այլ ակումբ գտնել, եթե «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն իրեն չհամարի թիմի անհրաժեշտ խաղացող։
Բրազիլացին մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, եթե իրավիճակը չփոխվի։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղում (2:1) 72-րդ րոպեին փոխարինվելուց հետո Վինիսիուսը դժգոհություն էր հայտնել Ալոնսոյի հասցեին և ուղղվել դեպի ենթատրիբունային տարածք։
Որոշ ժամանակ անց ֆուտբոլիստը վերադարձել է պահեստայինների նստարան և հանդիպման եզրափակիչ հատվածին հետևել թիմակիցների հետ միասին։




























































