«Վան» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները խզվել են փոխադարձ համաձայնությամբ։
Ակումբը հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը, անձնական (ընտանեկան) հարգելի պատճառներով չի կարողացել ներկա գտնվել հանդիպումներին: Հետագայում՝ ակումբը և թիմի գլխավոր մարզիչը երկկողմ համաձայնության են եկել՝ խզել աշխատանքային պայմանագիրը:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Թորոսյանին կատարած աշխատանքի, նվիրումի և ներդրման համար՝ մաղթելով հաջողություն հետագա մարզչական կարիերայում։
«Վանն» ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ Չարենցավանի ակումբն իր ակտիվում ունի 11 միավոր։




























































