ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է՝ եվրագավաթներում ինչ սկզբունքով է կատարելու թիմերի տեղաբաշխումը հաջորդ մրցաշրջանի համար:
Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ այն մրցաշրջաններում, որոնք ավարտին չեն հասցվի կորոնավիրուսից պատճառով, Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի մասնակիցները կորոշվեն մարզական սկզբունքով:
Այսպիսով, լիգաներում տեղերը կորոշվեն՝ հիմնվելով մրցաշրջանը դադարեցնելու պահին թիմերի՝ մրցաշարային աղյուսակներում զբաղեցրած դիրքերի վրա:
Ավելի վաղ ,ՈՒԵՖԱ-ն եվրոպական լիգաներին կոչ էր անում շարունակել ընթացիկ մրցաշրջանը: Բելգիային, որը որոշել էր ժամանակից շուտ ավարտել մրցաշրջանը, սպառնում էին եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից զրկելով:
Հիշեցնենք՝ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը, բացի Բելառուսի առաջնությունից, դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով: