Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը՝ Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի որդին, առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի մինչև 16 տարեկանների հավաքական։
Նա մասնակցելու է Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք «Ֆեդերացիայի գավաթի» մրցաշարի խաղարկությանը, հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FPF) մամուլի ծառայությունը։
Մրցաշարի ընթացքում Պորտուգալիայի Մ-16 հավաքականը կանցկացնի երեք հանդիպում՝ Թուրքիայի, Ուելսի և Անգլիայի հասակակիցների հետ։
Կրիշտիանու կրտսերը 15 տարեկան է և հանդես է գալիս «Ալ-Նասրի» պատանեկան թիմում՝ այն նույն ակումբում, որտեղ խաղում է իր հայրը։



























































