«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հող է գնել Շվեդիայի լեռներում։
Ֆուտբոլիստն արդեն վիլլա ունի Շվեդիայի լեռնադահուկային առողջարանում, ինչպես նաև՝ որսորդական տուն։
Հողը, որ նա գնել է 30 մլն շվեդական կրոնով (2,7 մլն եվրո), պետք է կազմի մոտ 1000 հեկտար։
Նշվում է, որ Իբրահիմովիչը գնումը ձևակերպել է նախորդ ամառ, երբ խաղում էր «Լոս-Անջելես Գելաքսիում»։