«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել Լեհաստանի ազգային հավաքականի կազմում՝ միջազգային հավաքի ժամանակ, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
«Լևանդովսկու մոտ ախտորոշվել է ձախ ազդրի երկգլուխ ազդրային մկանի պատռվածք։ Լեհ հարձակվողի վերականգնման ժամկետը կախված կլինի նրա բուժման ընթացքից»,– նշված է ակումբի տարածած հայտարարությունում։
Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստին ապաքինվելու համար անհրաժեշտ կլինի 4–6 շաբաթ։ Լևանդովսկին, հավանաբար, բաց կթողնի Լա Լիգայի մի քանի հանդիպում, այդ թվում՝ 10-րդ տուրի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Օլիմպիակոսի» և «Բրյուգեի» դեմ հանդիպումները։
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
























































