2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում նվազագույն հաշվով պարտվեց Իռլանդիայի ընտրանուն (0:1)։
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 52-րդ րոպեին, Հայաստանի հավաքականը մնաց 10 հոգով․ մրցակցի դեմքին հարվածելու համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց մեր ընտրանու ավագ Տիգրան Բարսեղյանը։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 70-րդ րոպեին հեղինակեց «Ռոմայի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնը։
Այս հաղթանակից հետո իռլանդացիները վաստակեցին իրենց առաջին երեք միավորը այս ընտրական փուլում՝ միավորների թիվը հասցնելով 4-ի։ Հայաստանի հավաքականը 3 միավորով շարունակում է եզրափակել F խմբի մրցաշարային աղյուսակը։
ԱԱ-2026-ի որակավորման F խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































