Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն պատմել է՝ ինչու Զինեդին Զիդանին չի տեսնում Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում.
«Զիդանը հիանալի տղա է, բայց նա Ալեգրիի պատճենն է: Ղեկավարությունում ցանկանում են, որ «Յուվենտուսը» խաղա սեփական խաղաոճով: Եվ նրանք պարզապես կվերադառնան նրան, ինչ թողել են անցյալում:
Ես չգիտեմ՝ արդյոք նա կցանականա՞ հեռանալ «Ռեալից» հանուն «Յուվենտուսի»: Իմ կարծիքով նա կարող էր գլխավորել ՊՍԺ-ը: Միջազգային մակարդակում նա որքան ուզեր կարող էր ծախսել: Սակայն ՊՍԺ-ն նրա համար փորձություն կդառնար, քանի որ ակումբը ոչ մի անգամ չի հաղթել Չեմպիոնների լիգայում»,- Կասանոյի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Զիդանը 1996-ից 2001 թվականներին հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում: Լինելով թուրինյան ակումբի ֆուտբոլիստ՝ Զիդանը երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, իսկ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի 1998 թվականի առաջնությունում հաջող ելույթների արդյունքում ստացել է «Ոսկե Գնդակը»: