Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի շրջանակում Հայաստանի դեմ կայանալիք հանդիպմանը։
Անգլիական «Շեֆիլդ Յունայթեդի» հարձակվող Չիդոզի Օգբենեն լրագրողների հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքականի դեմ առաջիկա խաղի մասին։
«Լսե՛ք, երեքշաբթի նույնքան դժվար է լինելու։ Թույլ տվեք չստել ձեզ՝ ասելով, թե մենք հեշտ արդյունքի ենք հասնելու Հայաստանի դեմ։ Դա դժվար խաղ է լինելու։
Նրանք գալու են մեր տուն։ Գիտեն, որ խաղադաշտը մեծ է, ուստի ամեն ինչ հնարավորինս հիասթափեցնող են դարձնելու, հատկապես գիտակցելով, որ մեզ արդեն հաղթել են իրենց դաշտում։
Դժվար խաղ է լինելու։ Մենք պարզապես պետք է գտնենք այն հաղթահարելու եղանակները։
Չեմ կարծում, թե մենք գնացինք այնտեղ՝ մտածելով, որ Հայաստանի հետ խաղը հեշտ է լինելու։ Ես նախկինում խաղացել եմ Հայաստանում, և մենք պարտվել ենք 0:1 հաշվով։ Գիտեի, որ դժվար խաղ է լինելու, հատկապես տանից դուրս։
Իմ կողմից ամբարտավանություն կլիներ գնալ Հայաստան և մտածել, թե մենք հեշտությամբ կհաղթենք։ Նրանք միջազգային մակարդակի խաղացողներ են։ Հավաքականի խաղացող լինելու համար պետք է իմանալ, թե ինչ ես անում։
Մենք պետք է հնարավորինս կարգապահ լինենք՝ լինի Պորտուգալիայի, Հայաստանի կամ ցանկացած այլ մրցակցի դեմ։ Սա կյանքի դաս է։
Մենք պետք է ավարտենք բարձր մակարդակով։ Ամեն հնարավոր ձևով երեքշաբթի պետք է երեք միավոր վաստակենք, որպեսզի նոյեմբերյան մեկնարկին մեզ լավագույն հնարավորություն տանք։ Սա է իրականությունը։ Ահա թե ինչի ենք մենք ձգտելու»,- ասել է Օգբենեն։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրի Իռլանդիա–Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին, Երևանի ժամանակով՝ 22։45-ին։




























































