Իտալացի անվանի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն նշել է իր մարզած լավագույն ֆուտբոլիստին։
«Ո՞վ էր լավագույն ֆուտբոլիստը, որին ես երբևէ մարզել եմ։ Ես կասեի՝ բրազիլացի Ռոնալդոն։ Նա շատ էր սիրում խնջույքներ, ավելորդ քաշ ուներ և չէր ուզում կորցնել այն։ Մի պահ ես Մադրիդի «Ռեալի» նախագահին ասացի, որ մենք ստիպված կլինենք բաժանվել նրանից, և նա հեռացավ։ Բայց այս ամենի հետ մեկտեղ, Ռոնալդոն լավագույնն էր»,– իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Կապելոն և Ռոնալդոն միասին «արքայական» ակումբում աշխատել են 2006-ից 2007 թվականներին։
























































