«Ալ-Ահլին» ուղիղ բանակցությունների մեջ է Մադրիդի «Ռեալի» հետ՝ հարձակվող Վինիսիուս Ժունիորի հնարավոր տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է indykalia News-ը իր X սոցիալական ցանցի էջում։
Աղբյուրի տեղեկություններով՝ սաուդյան ակումբը մտադիր է «արքայականներին» 300 մլն ֆունտ ստեռլինգ (345 մլն եվրո) առաջարկել 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար։ Դա կարող է տեղի ունենալ, եթե Վինիսիուսը չկարողանա համաձայնության գալ «Ռեալի» հետ 2027 թվականի հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Այդ դեպքում բրազիլացի խաղացողի տեղափոխությունը «Ալ-Ահլի» հնարավոր է 2026 թվականի ամռանը։
Անցյալ ամռանը ԶԼՄ-ները հայտնում էին, որ Վինիսիուսը և «Արքայական ակումբը» չեն կարողացել համաձայնության գալ նոր աշխատանքային պայմանագրի պայմանների շուրջ։
Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերի 16 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 150 մլն եվրո։


























































