Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դին Հաուսենը վնասվածքի պատճառով կբացակայի մոտ երկու շաբաթ։ Այս մասին հայտնում է լրագրող Արանչա Ռոդրիգեսը։
20-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած մարզումների ժամանակ ստացել է ձախ ոտքի ներբանային մկանի պատռվածք, ինչից հետո լքել է ազգային թիմի ճամբարը։
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ իսպանացին մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































