«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը կարող է դառնալ ֆուտբոլի պատմության ամենաթանկ խաղացողը։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի տվյալներով՝ ՊՍԺ-ն պատրաստ է 18-ամյա խաղացողի համար վճարել 230 միլիոն եվրո։ Եթե տրանսֆերը կայանա, դա կդառնա նոր համաշխարհային ռեկորդ։ Ներկայում ամենաթանկ տրանսֆերը Նեյմարի՝ 222 միլիոն եվրոյով «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությունն է։
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ցանկանում է Յամալին բերել ակումբ և կպայքարի դրա համար։ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նախկինում նշել էր, որ փարիզյան ակումբը հետաքրքրություն է ցուցաբերել Յամալի նկատմամբ։
Նշենք, որ Յամալը այս ամռանը երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ՝ մինչև 2031 թվականի կեսերը։
























































