Հունգարիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դրագոներ Աթիլան M4 Sport-ի Ազգային սպորտային ռադիոյին տված հարցազրույցում խոսել է Հունգարիայի և Հայաստանի հավաքականների միջև աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղի մասին:
Նա նշել է, որ Իռլանդիայի նկատմամբ Հայաստանի տարած հաղթանակը ոգեշնչել է հայ ֆուտբոլիստներին, սակայն Հունգարիան պետք է խանգարի նրանց և իրենց հաղթելու հավատին:
«Հայաստանի դեմ խաղը դժվար է լինելու, սակայն մեր թիմը կարող է հաղթանակ տոնել: Երրորդ տուրում Հունգարիան կընդունի Հայաստանին «Պուշկաշ Արենա» մարզադաշտում, որտեղ երկրպագուների ստեղծած մթնոլորտը կօգնի Մարկո Ռոսիի սաներին», — ասել է Դրագոներ Աթիլան:
Նա նշել է, որ վիճակահանությունից հետո Հայաստանի հավաքականը համարվում էր թույլ, սակայն Իռլանդիայի նկատմամբ հաղթանակը փոխել է ընկալումները:
«Հայաստանը զգացել է հաջողության համը և կարծում է, որ կարող է մեզ գերազանցել: Մեր թիմի կազմը, սակայն, ակնհայտորեն ավելի որակյալ է: Հայաստանի դեմ խաղերը կարևոր են, քանի որ հաղթանակը գրեթե երաշխավորում է երկրորդ տեղը: Պետք է վերահսկենք խաղը, պարտադրենք մեր ոճը և մրցակցին հույս չթողնենք միավոր վաստակելու», — ընդգծել է Դրագոներ Աթիլան, որը Հունգարիայի հավաքականի կազմում անցկացրել է 28 հանդիպում:
























































