ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խմբային փուլի երկրորդ տուրում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ:
«Մանչեսթեր Սիթին» «Լուի II» մարզադաշտում հյուրընկալվեց «Մոնակոյին»: Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2:2 հաշվով, ինչը թույլ տվեց ֆրանսիական ակումբին խուսափել պարտությունից:
Հաշիվը բացեց Էրլինգ Հալանդը, սակայն Ջորդան Տեզեն անմիջապես պատասխան գոլ խփեց: 44-րդ րոպեին Հալանդը դուբլ ձևակերպեց, բայց 90-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցից Էրիկ Դայերը փրկեց «Մոնակոյին»՝ հավասարեցնելով հաշիվը:
«Մոնակո» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Օլիմպիակոսին» Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի 2-րդ տուրի խաղում: Հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում: Գոլերը խփեցին Գաբրիել Մարտինելին և Բուկայո Սական:
«Արսենալ» — «Օլիմպիակոս» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով խոշոր հաղթանակ տարավ Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ: Խաղը կայացավ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում: Գերմանական թիմի կազմում գոլեր խփեցին Դանիել Սվենսոնը, Կառնի Չուկուեմեկան, Սերխու Գիրասին և Յուլիան Բրանտը: Սվենսոնի և Չուկուեմեկայի համար սրանք Չեմպիոնների լիգայում առաջին գոլերն էին: «Ատլետիկի» միակ գոլը խփեց Գորկա Գուրուսետան:
«Բորուսիա Դորտմունդ» — «Ատլետիկ» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
«Նապոլին» սեփական դաշտում 2:1 հաշվով առավելության հասավ «Սպորտինգի» նկատմամբ: Իտալական թիմի հաղթանակը բերեց Ռասմուս Հոյլունդը՝ դուբլ ձևակերպելով 36-րդ և 79-րդ րոպեներին: Երկու գոլային փոխանցում կատարեց «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Կևին դե Բրույնեն: «Սպորտինգի» միակ գոլը 62-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Լուիս Սուարեսը:
«Նապոլի» — «Սպորտինգ» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լևերկուզենի «Բայերը» սեփական դաշտում 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց ՊՍՎ-ի հետ: Տանտերերի կազմում 65-րդ րոպեին գոլ խփեց Կրիստիան Կոֆանեն, իսկ հյուրերի կողմից 72-րդ րոպեին աչքի ընկավ Իսմայել Սայբարին:
«Բայեր» — ՊՍՎ հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Թուրինի «Յուվենտուսը» արտագնա խաղում 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Վիլյառեալի» հետ: Հաշիվը 18-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն: 49-րդ րոպեին Ֆեդերիկո Գատին հավասարեցրեց հաշիվը, իսկ 56-րդ րոպեին Ֆրանցիշկու Կոնսեյսաուն առաջ մղեց «Յուվենտուսին»: Սակայն 90-րդ րոպեին Ռենատու Վեյգան փրկեց «Վիլյառեալին» պարտությունից:
«Վիլյառեալ» — «Յուվենտուս» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակը



























































