Վաղը, հոկտեմբերի 1-ին, «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում կմրցի ՊՍԺ-ի հետ։
«Կապտանռնագույների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, փարիզյան գրանդի դեմ խաղից առաջ, նշել է կատալոնացիների այն խաղացողի անունը, որի տեղը մեկնարկային կազմում երաշխավորված է։
«Օլմոն որևէ առողջական խնդիր չունի․ մենք պարզապես ցանկանում էինք նրան հանգստի հնարավորություն տալ ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ, որում նա մեկնարկային կազմում կլինի»,- մամուլի ասուլիսում ասել է Ֆլիկը։
«Բարսելոնա» — ՊՍԺ հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 1-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։


























































