Լա Լիգայի 7-րդ տուրում «Ռեալի» նկատմամբ 5:2 հաշվով տարած հաղթանակից հետո «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ասել է.
«Զգացմունքները շատ են։ Մրցաշրջանը լավագույն կերպով չսկսվեց, սակայն շատերը, ովքեր դաշտում չեն երևում, հսկայական աշխատանք են կատարել, և այդ աշխատանքը պարզապես հիանալի է։
Ամենակարևորն այն հավատն ու հանգստությունն է, որ ունենք։ Մենք գիտենք, թե ինչի ենք ձգտում և որ ուղղություններով պետք է բարելավվենք։ «Լիվերպուլի» հետ խաղից հետո մենք առաջընթաց ենք գրանցել», – Սիմեոնեի խոսքերն է փոխանցում AS-ը։
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակել է 12 միավոր և Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում բարձրացել է չորրորդ հորիզոնական։ «Ռեալը»՝ 18 միավորով, զբաղեցնում է առաջին տեղը։
























































