Միլանի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Ալվարո Ռեկոբան գովաբանել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին, տեղեկացնում է La Cadena SER-ը:
«Կարծում եմ ՝ Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Մանկության տարիներին դիտել եմ Մարադոնայի խաղը և հիացել եմ նրանով:
Բայց այս տղան այլ մակարդակի վրա է: Շատերը չեն էլ գիտակցում, թե որքան լավն է նա:
Միգուցե, Մեսսիի կարիերայի ավարտից հետո միայն կհասկանանք, թե ինչպիսի հրաշք է նա»,- ասել է Ռեկաոբան:
Հիշեցնենք, որ Մեսսին այս մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում ՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: