Անգլիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարինա Վիգմանը «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Յոհան Կրոյֆի անվան մրցանակին։
Նա հաջողությամբ առաջնորդել է «Առյուծուհիներ» մականունով ընտրանին՝ նվաճելով ՈւԵՖԱ-ի կանանց Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը։
«Այս մրցանակը մեծ պատիվ է: Շվեյցարիայում անցկացված Եվրոպայի առաջնությունն անմոռանալի էր, իսկ այս ամառը՝ բացառիկ: Շնորհակալ եմ իմ խաղացողներին, մարզչական անձնակազմին, Ֆուտբոլի ասոցիացիային և ընտանիքիս՝ անշահախնդիր աջակցության համար: Կանանց ֆուտբոլը հսկայական առաջընթաց է գրանցել՝ կոտրելով բազմաթիվ ռեկորդներ: Սակայն այդ զարգացումը պարտավորեցնում է մեզ: Մենք պետք է հավատարիմ մնանք մեր արժեքներին»,- նշել է Վիգմանը։




























































