Արգենտինացի հայտնի լրագրող Պաբլո Խիրալտը հայտնել է, որ 2025 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել «Բարսելոնայի» 18-ամյա իսպանացի հարձակվող Լամինե Յամալը, որը հավաքել է 805 միավոր։
Երկրորդ տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Լավագույն եռյակը եզրափակել է ՊՍԺ-ի մեկ այլ խաղացող՝ Վիտինյան՝ 643 միավորով։
Լավագույն տասնյակում են նաև Ռաֆինյան («Բարսելոնա»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Նունու Մենդեշը (ՊՍԺ), Պեդրին («Բարսելոնա»), Դեսիրե Դուեն (ՊՍԺ), Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ») և Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»)։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի ժամանակով 22։00-ին։
Se filtró la presunta lista del Balón de Oro 2025. Lamine Yamal sería el ganador, Dembelé segundo y Vitinha tercero.
¿Opiniones? pic.twitter.com/CJkXSq4MFc
— Pablo Giralt (@giraltpablo) September 21, 2025
























































