«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան նշել է, թե որ խաղացողներին է համարում իր ամենադժվար մրցակիցները Չեմպիոնների լիգայում։
«Չեմպիոնների լիգայի ամենադժվար մրցակիցնե՞րը։ Նրանք Մադրիդի «Ռեալից» են՝ Վինիսիուսը և Ռոդրիգոն»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Telemundo Deportes-ը։
«Մանչեսթեր Սիթին» պարբերաբար մրցում է «սերուցքայինների» դեմ Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ Անցյալ մրցաշրջանում Պեպ Գվարդիոլայի թիմը կրկին դուրս մնաց մադրիդյան հսկայից՝ պարտվելով փլեյ-օֆֆ փուլում։
























































