Արգենտինական «Ռիվեր Փլեյթը» հետաքրքրվում է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով, հաղորդում է Don Balon-ը։
Սուարեսը կարող է հեռանալ կատալոնական ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, եթե «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը տեղափոխվի «Բարսելոնա»։
«Ռիվեր Փլեյթը» հնարավոր է փորձի գնել Սուարեսի տրանսֆերը, երբ տրանսֆերային պատուհանը բացվի։
Հաղորդվում է, որ բացի Սուարեսից արգենտինական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Գալաթասարայի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկոյի նկատմամբ։